Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդին աջակցություն է հայտնել և դատապարտել հութիների հարձակումները։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը՝ երկու ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Քննարկվել են մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի դեմ և ափսոսանք ու ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար», - նշել են գրասենյակում։
Էրդողանը նաև հավելել է, որ «Թուրքիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային» և վստահություն է հայտնել, որ «այս մարտահրավերը կհաղթահարվի»։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը