NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա
Աշխարհ
NASA-ն հայտարարել է 150 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի մասին՝ Լուսնի վրա տիեզերագնացներին և սարքավորումները ստատիկ էլեկտրականությունից պաշտպանելու լուծումներ գտնելու նպատակով։
Մոդելավորումները ցույց են տվել, որ Լուսնի ստվերային տարածքներում տիեզերագնացների սկաֆանդրների վրա կարող է էլեկտրական լիցք կուտակվել։ Տիեզերանավին մոտենալիս դա կարող է առաջացնել էլեկտրական պարպում, վնասել սկաֆանդրը կամ նույնիսկ հրդեհի պատճառ դառնալ։
NASA-ն նախատեսում է 2028 թվականին «Արտեմիս-4» կամ «Արտեմիս-5» առաքելությունների շրջանակում տիեզերագնացներ ուղարկել Լուսնի հարավային բևեռ։ Իսկ 2030-ականներին գործակալությունը նախատեսում է Լուսնի վրա երկարաժամկետ առաքելությունների համար բազա ստեղծել։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը