Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է: Իրանի աջակցությունը վայելող հութիների վերջին հարվածների ֆոնին Էր Ռիադում թռիչքները սահմանափակվել են:
Լուրեր են շրջանառվում, որ Միացյալ Նահանգները կարող է աջակցություն տրամադրել Սաուդյան Արաբիային: Ի պատասխան՝ Անսար Ալլահ շարժումը խոստացել է «արագ և ցավոտ» արձագանքել ԱՄՆ-ի հնարավոր քայլերին, եթե ամերիկյան ուժերը թիրախավորեն Եմենի տարածքը: Հութիները նաև հորդորել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների և օդանավակայանների աշխատակիցներին հեռու մնալ այդ վայրերից, քանի որ դրանք դարձել են օրինական թիրախներ։
Դոնալդ Թրամփը քննադատել է հութիներին՝ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հարվածներն ակտիվացնելու համար:
«Նրանք շատ վատ են իրենց պահում։ Դա լավ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը, հավելել, որ այդ հարցը քննարկել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։
Անկարան ևս աջակցություն է հայտնել Ռիադին: Ռեջեփ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի ստորագրած Մեքքայի համաձայնագիրն առաջիկայում կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը:


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը