Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ի երեկոյան ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ գործընկերներից ռուսական հարձակման վերաբերյալ նախազգուշացում չի եղել։
«Հարձակումների վերաբերյալ հետախուզական տվյալներն օգնում են կյանքեր փրկել»,- հավելել է Զելենսկին։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Վաշինգտոնն անցած շաբաթ սպառնացել էր դադարեցնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, եթե ուկրաինական ուժերը շարունակեն հարվածել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը