Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել
Ժամանց
Ճապոնական Honda ընկերությունը նոր սերնդի հիբրիդային մեքենաների վրա է կենտրոնանում՝ էլեկտրական մեքենաների 0 Series նախագծից հրաժարվելուց հետո կրած շուրջ 9 միլիարդ դոլարի կորուստների ֆոնին։ Honda-ի նոր՝ «Honda Hybrid» համակարգով համալրված առաջին մեքենաները շուկա դուրս կգան հաջորդ տարի։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2030 թվականի մարտը համաշխարհային շուկայում ներկայացնել առնվազն 15 նոր մոդել։
Նոր մոդելները կստանան նաև էլեկտրական լիաքարշակ համակարգ՝ e-AWD, որը թույլ կտա առանձին էլեկտրաշարժիչով շարժման մեջ դնել ետևի անիվները։ Ընկերության նպատակն է համատեղել վառելիքի խնայողությունն ու վարելու հարմարավետությունը։
Honda-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի շուկայի համար նախատեսված խոշոր հիբրիդային ամենագնացներում նոր V6 շարժիչի, էլեկտրաշարժիչների և կատարելագործված մարտկոցի համադրությունը կարող է վառելիքի ծախսը ներկայիս ոչ հիբրիդային մոդելների համեմատ նվազեցնել 30%-ով։ Բացի խոշոր ամենագնացներից՝ ընկերությունը նախատեսում է թարմացնել նաև միջին չափի մոդելները, այդ թվում՝ «CR-V»-ն և «Civic»-ը


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը