22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ժամանց
Ինդոնեզիայի Բալի կղզում բնապահպանական մարմինները օվկիանոս են վերադարձրել 20 պաշտպանվող կանաչ ծովային կրիաների, որոնք հայտնաբերվել էին մաքսանենգների կողմից լքված նավակում։
Կրիաներին հայտնաբերել էին շաբաթ օրը՝ Սերանգան կղզու ափերի մոտ։ Ծովային ոստիկանությունը մաքսանենգության փորձը կանխել էր տեղի բնակիչների ահազանգից հետո։ Բոլոր 22 կրիաները կենդանի էին, սակայն դրանցից երկուսը դեռ առողջական խնդիրներ ունեն և բուժում են ստանում։
Մինչ օվկիանոս վերադարձնելը՝ կրիաներին տեղափոխել էին Սերանգան կղզու պահպանության կենտրոն, որտեղ մասնագետները ստուգել էին նրանց վիճակը։ Ինդոնեզիայում ծովային կրիաները պաշտպանվում են օրենքով, իսկ դրանց առևտուրն արգելված է։ Բալիում կրիաների ապօրինի առևտրի դեպքեր նախկինում նույնպես արձանագրվել են։ Հունիսին կղզում առգրավվել էր ևս 21 կանաչ ծովային կրիա, իսկ դրանց պահելու մեջ կասկածվող 67-ամյա տղամարդը ձերբակալվել էր։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը