Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում» Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները «Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում 

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության երեկվա դռնփակ նիստի առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Մեր տեղեկություններով՝ քննարկմանը հրավիրվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացքը, նախագծի շուրջ քննարկվող դրույթները և առաջիկա անելիքները։

ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուսակցության ներսում փորձել են հստակեցնել, թե նախագծի որ դրույթներն են արդեն վերջնական տեսքի բերվել, ինչ հարցեր դեռ քննարկման փուլում են, և երբ հնարավոր կլինի փաստաթուղթը ներկայացնել հանրությանը։

Ի դեպ, տեղեկացանք, որ վարչության նիստին ներկա չի եղել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Հատկանշական է, որ խոսքը միայն գործող Սահմանադրության առանձին հոդվածների փոփոխության մասին չէ։ Իշխանությունը քննարկում է նոր Սահմանադրության տեքստ, որը, ըստ արդարադատության նախարարի՝ դեռ մարտին արած հայտարարության, նախատեսված է գործող Սահմանադրությանը փոխարինելու և հանրաքվեի միջոցով ընդունվելու համար։

Թեև նախագծի բոլոր դրույթները դեռևս անհրաժեշտ է գնահատել դրա ամբողջական պաշտոնական տեքստի հիման վրա, Սրբուհի Գալյանն արդեն հրապարակայնորեն ներկայացրել է նախատեսվող մի քանի առանցքային ուղղություն։

Նախարարի ներկայացմամբ՝ նախագծի նպատակը իշխանության ճյուղերի ապակենտրոնացումն ու դրանց միջև հավասարակշռության ամրապնդումն է։ Մասնավորապես, քննարկվել են Ազգային ժողովի վերահսկողական հնարավորությունների ընդլայնման մեխանիզմները, այդ թվում՝ վարչապետի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հարցը։

Սա սկզբունքային հարց է, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրական ազդեցությունը կախված է լինելու ոչ միայն ձևակերպումներից, այլև այն բանից, թե գործնականում ինչ լիազորություններ կունենան պետական կառավարման մարմինները։

Սրբուհի Գալյանի հրապարակային ներկայացմամբ՝ նախագծում նախատեսվում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորություն։ Խոսվել է նաև դատական գործերի երկաստիճան բողոքարկման, գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունների մասին։

Այս դրույթների վերջնական ձևակերպումները կարևոր են լինելու՝ հասկանալու համար, թե դրանք ինչպիսի նոր իրավունքներ և ընթացակարգեր են նախատեսում քաղաքացիների համար։

Նախագծի ընդհանուր տրամաբանության վերաբերյալ նախարարի հայտարարություններից հետևում է, որ իշխանությունը ցանկանում է վերանայել պետական կառավարման որոշ մեխանիզմներ՝ պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը։ Սակայն կոնկրետ հոդվածների բովանդակությունը, լիազորությունների փոփոխության չափը և դրանց հնարավոր հետևանքները պետք է գնահատել պաշտոնական նախագծի հրապարակումից հետո։

Գլխավոր հարցը մնում է բաց․ իշխանությունը ե՞րբ կներկայացնի նոր Սահմանադրության ամբողջական տեքստը, և արդյոք հանրային քննարկումը կսկսվի մինչև դրա շուրջ քաղաքական վերջնական որոշումների կայացումը։

Եվ ամենաառանցքայինը. ՀՀ անկախության հռչակագրին հղումը արդյոք հանվելու է Սահմանադրությունից, թե ոչ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է խաղաղության պայմանագրին ընդառաջ պահանջում ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը։ Ահա Գալյանը գնում է ընդառաջ այդ պահանջին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Ամենադիտված