Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Հոկտեմբերի 13-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 14-ի առավոտը Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 493 անօդաչու թռչող սարք, որոնցից 180-ը՝ մայրաքաղաքի մատույցներում։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ անօդաչուների խոցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ի ժամը 20։30-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 07։00-ն։ Սոբյանինը նշել է, որ դրանց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյան, «Ռոսավիացիան» հայտնել էր Մոսկվայի բոլոր օդանավակայաններում օդանավերի ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումների մասին՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը