Թրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը
Աշխարհ
ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի հասցեին արված հայտարարությունները Ուկրաինայում հակամարտության պատճառներից էին։
«Այս պատերազմը չպետք է տեղի ունենար։ Եթե ես նախագահ լինեի՝ եթե այդ ընտրություններում կեղծիքներ չլինեին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը տեղի չէր ունենա», – ասել է ԱՄՆ նախագահը Gray Media-ին տված հարցազրույցում։
Թրամփն ավելի վաղ՝ 2017-2021 թվականներին, ղեկավարել է ԱՄՆ վարչակազմը։ Նա պարտվել էր 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում՝ զիջելով դեմոկրատ Ջո Բայդենին։
Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում՝ երկրորդ անգամ դառնալով ԱՄՆ նախագահ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը