Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան կժամանի Մեծ Բրիտանիա՝ վարչապետ Էնդի Բերնհեմի հետ բանակցություններ վարելու նպատակով։
«Վարչապետն այսօր Դաունինգ սթրիթում կընդունի Վլադիմիր Զելենսկուն», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են արագացնել Martlet (թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ՝ LMM) տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները նաև պարտավորվել են 1,6 միլիարդ ֆունտ ստերլինգ (մոտավորապես 2 միլիարդ դոլար) հատկացնել՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային «Martlet» տիպի «երկինք-օդ» դասի ավելի քան 5000 բազմաֆունկցիոնալ հրթիռ մատակարարելու համար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը