Թրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել՝ առաջիկա 20 տարիների ընթացքում Թայվանին մատակարարելու ԱՄՆ Ալյասկա նահանգում էներգետիկ նախագծի շրջանակներում արտադրվող գազի 30%-ը։
«Թայվանը հենց նոր համաձայնվեց գնել խողովակաշարից ստացվող գազի 30%-ը առաջիկա 20 տարիների ընթացքում», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով նահանգում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին նվիրված հանրահավաքի ժամանակ։ «Սա պատմության մեջ ամենամեծ գործարքներից մեկն է», - վստահեցրել է նա։
«Նրանք կվճարեն դրա համար։ Եվ դա երաշխավորում է հաջողություն 20 տարի։ Եվ Թայվանը նույնպես կներդնի 4,4 միլիարդ դոլար այս նախագծում», - ընդգծել է Թրամփը։ Նա չի մանրամասնել այդ համաձայնագրերի պայմանները։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Կորեայի Հանրապետությունը նախկինում համաձայնել էր ներդնել մոտ 50 միլիարդ դոլար Ալյասկայում վերոնշյալ հեղուկացված բնական գազի նախագծում, որը ենթադրում է մոտ 1300 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի անցկացում։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը