Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստանի Սամարղանդ, ինչպես նաև Հնդկաստանի Մումբայ և Ջամնագար քաղաքներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հոկտեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ։
«Ուզբեկստանում պետքարտուղար Ռուբիոն կմասնակցի C5+1 ձևաչափով նախարարական հանդիպմանը՝ ընդգծելու համար, թե ինչպես է այս շրջանակներում ռազմավարական համագործակցությունը նպաստում Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի ավելի խաղաղ ապագային և բարգավաճմանը», - ասվում է հայտարարության մեջ։
C5+1-ը Միացյալ Նահանգների և Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև կոլեկտիվ ներգրավվածության մեխանիզմ է։ Վաշինգտոնն այն օգտագործում է մոտավորապես 2015 թվականից։ Ռուբիոն նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի այդ երկրների ներկայացուցիչների հետ։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ուզբեկստան կժամանեն ԱՄՆ խոշոր բիզնեսների ավելի քան 200 ներկայացուցիչներ։ Ամերիկյան կողմը կարծում է, որ սա կնպաստի «Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի միջև առևտրային կապերի ամրապնդման նոր դարաշրջանի սկզբին»։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը