Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ
Տնտեսություն
Հայաստանի կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիա»-ում՝ Գնել Սանոսյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ոսկու ներկայիս գների հիման վրա կատարված գնահատականներով՝ Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում պետական բյուջեն միայն հարկերի և ռոյալթիների տեսքով կարող է ստանալ 120-130 մլն դոլար՝ առանց կառավարության 12.5% բաժնեմասից ստացվող շահաբաժինների և այլ հարակից մուտքերի հաշվարկի։
Նրա խոսքով՝ ընկերության գործունեությունը կունենա նաև բազմաթիվ անուղղակի տնտեսական ազդեցություններ։
Ներկայումս ընկերության աշխատակիցների թիվը կազմում է 1200-1300։ Միևնույն ժամանակ, հանքարդյունաբերության ոլորտում յուրաքանչյուր անմիջական աշխատակցին բաժին է ընկնում ևս 4-5 աշխատատեղ այլ կազմակերպություններում և տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս հաշվարկով ընկերության գործունեությունը կարող է նպաստել առնվազն 4000 լրացուցիչ աշխատատեղի ստեղծմանը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը