Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում՝ մազութի գործարանում, բիտումային սարք է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։04-ին։ Հաղթանակ թաղամասում՝ մազութի արտադրական հանգույցի բակում, այրվել են սարքավորումներ և բիտում։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի մյուս սարքավորումներն ու արտադրական տարածք։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը