Հնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխ
Աշխարհ
Հնդկաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ մնում են լավ, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Հնդկաստանը պահպանել է լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ անկախության առաջին տարիներից ի վեր, և այդ կապերը մնացել են կայուն։
«Մենք (Հնդկաստանը) Ռուսաստանի բնական գործընկերն ենք, քանի որ գրեթե սկզբից շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ», - ասել է Հնդկաստանի արտաքին քաղաքականության ղեկավարը Bloomberg New Economy Forum-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթի հետ զրույցում Նյու Դելիում կայացած բիզնես ֆորումում։
«Մենք վստահեցնում ենք Ռուսաստանին, որ աշխարհում տեղի ունեցած բոլոր փոփոխություններին չնայած, Նյու Դելիի և Մոսկվայի հարաբերությունները, որոնք կառուցվել են 75-80 տարվա ընթացքում, մնում են անփոփոխ՝ նպաստելով Ասիայում ուժերի հավասարակշռության բարելավմանը և ընդհանուր ստատուս քվոյի պահպանմանը։ Մենք սա համարում ենք լավ նշան», - հավելել է նա։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը