Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանություն է դիմել 52-ամյա բնակչուհի Հասմիկ Ծ․-ն՝ հայտնելով, որ Նորվեգական փողոցում անհայտ անձը կրակել է իր շան վրա։ Նա նաև հայտնել է, որ օրեր առաջ իր մյուս շունն անհետացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 18։30-ի սահմաններում 32-ամյա Մելքոն Ը․-ն իրեն պատկանող «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանով կրակել և սատկացրել է կնոջը պատկանող՝ փողոցում թափառող շանը։
Ըստ աղբյուրի՝ տղամարդը ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և ներկայացրել հրացանը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը տղամարդու և հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց