Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ
Հայաստան
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին ընդառաջ, «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև պետական գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։
Հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելիք COP17-ը մեկտեղելու է տարբեր երկրների պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում կգնահատվի կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և կքննարկվեն հետագա համատեղ գործողությունները։
«Մերիդիան» էքսպոկենտրոնի կապույտ գոտում համաժողովի օրերին կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց