Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վաղաշեն բնակավայրից դեպի Աստղաձոր բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Եղիազարյանի, դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրանտ Ներսիսյանն ու Նվեր Գալստյանը։Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԳԱԶ 53»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Opel»-ի վարորդների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց