Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ
Արտաքին Քաղաքական
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ, Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը, ներքաղաքական զարգացումներն ու արտաքին մարտահրավերները։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները՝ կարևորելով օրենքի գերակայության, քաղաքական ազատությունների պաշտպանության և իշխանությունների հակաօրինական գործողությունները զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՅԴ-ի և եվրոպական սոցիալիստական շրջանակների միջև հարաբերություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք հետագայում խորացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց