Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հասարակություն
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, իսկ պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված նահատակների հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին Թաքուր Մայանկ Սինհան գրառում է կատարել թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանին և էքսկուրսավար Մերի Եղիկյանին հուշանվերներ հանձնելով։ Իր հերթին Հրաչյա Թաշչյանը պատվիրակության ղեկավարին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց