Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել են
Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի երկաթուղիների մրցունակության բարձրացման, միջազգային տրանսպորտային ցանցերին ինտեգրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերին։
Քննարկվել են նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները, կառավարման արդյունավետությունն ու առկա խնդիրները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը սահմանված կարճ ժամկետում կքննարկի առկա խնդիրները, կմշակի հնարավոր լուծումներ և կհստակեցնի հետագա քայլերը։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց