ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերը
Հասարակություն
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտնել է, որ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակից պատասխան է ստացել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի վերաբերյալ իր և պաշտպանական թիմի բարձրացրած մտահոգություններին։
Հոկտեմբերի 13-ով թվագրված նամակում, ըստ «Հայաքվեի», նշվում է, որ ԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում բարձրացված հարցերը՝ ընդգծելով օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների պաշտպանության և արդար դատաքննության երաշխիքների կարևորությունը Հայաստան–ԵՄ գործընկերության շրջանակում։
«Հայաքվեն» հայտարարել է, որ շարունակելու է միջազգային գործընկերներին ներկայացնել Հայաստանում իրավունքի գերակայության և արդար դատաքննության երաշխիքների ապահովման վերաբերյալ իր մտահոգությունները։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց