Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփ Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները ՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. Մելոնի Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. Սուրենյանց Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան 

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Գիտություն և Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համաշխարհային տենոր, օպերային արտիստ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա համերգ:

Համերգի հատուկ հյուրն է Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, բեմական գործընկեր, իսպանացի օպերային երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն: Պլասիդո Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը՝ մեր օրերի ամենաճանաչված օպերային երգչուհիներից մեկը։ Երեկոյի երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Գեղամ Գրիգորյանի ավագ որդին է՝ Վարդան Գրիգորյանը։

Համերգին ընդառաջ՝ Օպերային թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի, տենոր Պլասիդո Դոմինգոյի, Գեղամ Գրիգորյանի զավակների՝ Հասմիկ Գրիգորյանի և Վարդան Գրիգորյանի:

Երևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծանուն արվեստագետների հոբելյաններն ըստ արժանվույն նշելը՝ ընդգծելով, որ նրանց թողած հոգևոր ժառանգությունը ուղենշային է հասարակության կյանքում:

«Այս օրերին, երբ Երևանը դառնում է համաշխարհային մայրաքաղաք՝ հյուրընկալելով նաև COP17 համաժողովը, կարծում եմ՝ Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված այս հրաշալի համերգը, որը միավորել է օպերային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներին, մեր մայրաքաղաքը դարձնում է համաշխարհային դասական երաժշտության կենտրոն նաև Երևան ժամանող հյուրերի համար»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի շնորհակալություն է հայտնել Պլասիդո Դոմինգոյին և Գեղամ Գրիգորյանի ընտանիքին և Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ղեկավարին՝  նախաձեռնության համար։

Արվեստը սահմաններ չի ճանաչում

«Մենք միշտ ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում, և, վստահաբար, Գեղամ Գրիգորյանի հետ ձեր ունեցած մտերմությունը և համատեղ փորձառությունը Ձեր՝ այստեղ լինելու շատ կարևոր հավաստիքն են լինելու: Վստահ եմ՝ Ձեր արվեստի երկրպագուներին հրաշալի երեկո է սպասվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել: Երեկոյին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում նաև հենց ընտանիքի մասնակցությունը՝ այն դարձնելով ավելի ջերմ և հուզական։ Եվ, իհարկե, շնորհակալություն պարոն Դուրգարյանին, որը, ինչպես շատ հաճախ է լինում, միավորել է բոլորին Օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և ճիշտ արժեքների շուրջ համախմբվում են բոլորը»,- ասել է նախարարը և հավելել՝ համերգն անփոխարինելի փորձառություն և հնարավորություն է համաշխարհային աստղերի հետ նույն բեմում հանդես եկող երիտասարդ արտիստների համար։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև, որ Կառավարության և մշակութային հաստատությունների հետևողական քաղաքականության արդյունքում ընդլայնվում է մշակույթի ոլորտի միջազգային համագործակցությունը, ինչի ապացույցն է նաև Օպերային թատրոնում նախատեսվող այս համերգը:

Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ․ Պլասիդո Դոմինգո

Համաշխարհային աստղ, տենոր Պլասիդո Դոմինգոն նշել է, որ բարի հիշողություններ ունի՝ կապված Գեղամ Գրիգորյանի հետ. «Գեղամ Գրիգորյանը հրաշալի ձայն ուներ: Հատկապես հիշում եմ նրա կատարումները Մետրոպոլիտեն օպերայում, Լա Սկալայում և այլուր: Դրանք տպավորիչ ելույթներ էին»:

Սա մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից

Ներկաներին ողջունել և ԿԳՄՍ նախարարությանն ու Օպերային թատրոնին միջոցառման նախաձեռնության համար շնորհակալություն է հայտնել Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը. «Սա պարզապես համերգ չէ. այն մեր ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվելու է Օպերայի բեմից: Ամենակարևորը, որ հայրս սովորեցրել է, հետևյալն է՝ երաժշտությունը կարևոր է, սիրել գործը, որով զբաղվում ես, ևս կարևոր է, բայց ամենակարևորը՝ լավ մարդ լինելն է»,- ասել է Հասմիկ Գրիգորյանը:

Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Գեղամ Գրիոգորյանի որդին՝ համերգի երաժշտական ղեկավար և դիրիժոր Վարդան Գրիգորյանը: Նա պատմել է Գեղամ Գրիգորյանի մասին հուշեր՝ ընդգծելով, որ նա բեմում և ընտանիքում տարբեր մարդ էր:

Հուշամեդալներ Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հուշամեդալներ է հանձնել Պլասիդո Դոմինգոյին և Հասմիկ Գրիգորյանին՝ ի նշանավորումն Գեղամ Գրիգորյանի 75-ամյակի նրանց բացառիկ ներկայության:

Կարեն Դուրգարյանի համոզմամբ՝ արժևորելով մեծանուն երգչին՝ պետք է ստեղծել նրա անվան միջազգային մրցույթ կամ փառատոն. «Գեղամ Գրիգորյանն առաջիններից էր, որը ճանապարհ բացեց երիտասարդների համար դեպի մեծ բեմ: Նա այն մեծությունն է, որի անունը պետք է փոխանցենք սերունդներին՝ հավերժացնելով նրա անունը մրցույթի կամ փառատոնի ձևաչափով»:

Գալա համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին: Այն կմիավորի ինչպես Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, այնպես էլ սաներին և միջազգային օպերային բեմի նշանավոր արտիստներին՝ ներկայացնելով նրա ստեղծագործական ժառանգությունն ու հիշատակը։

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ
Ամենադիտված