«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել
Աշխարհ
NASA-ի «Perseverance» մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝ գերազանցելով Երկրից բացի այլ երկնային մարմինների վրա աշխատած բոլոր տրանսպորտային միջոցների ցուցանիշները։ 2021թ․ Մարս ժամանած վեցանիվ մարսագնացը շարունակում է ուսումնասիրել «Jezero» խառնարանը՝ պարզելու, թե արդյոք միլիարդավոր տարիներ առաջ այնտեղ գոյություն են ունեցել մանրէների կյանքի համար նպաստավոր պայմաններ։
NASA-ի տվյալներով՝ «Perseverance»-ը գերազանցել է «Opportunity» մարսագնացի նախկին ռեկորդը, որը 2004-2018 թվականներին Մարսի վրա անցել էր 45 կմ։ Մարսագնացի տեղաշարժերի մոտ 90%-ը կատարվում է ինքնուրույն՝ «AutoNav» ինքնավար նավիգացիոն համակարգի միջոցով։ Այն վերլուծում է տեղանքի պատկերները, ստեղծում եռաչափ քարտեզ և ընտրում ամենաանվտանգ ճանապարհը։
«Perseverance»-ի կարևոր հայտնագործություններից մեկը Մարսի հնագույն ապարում կյանքի հնարավոր հետքի հայտնաբերումն է։ NASA-ն երկարաձգել է մարսագնացի առաքելությունը մինչև 2028 թվականի վերջ։ Գործակալության գնահատմամբ՝ դրա համակարգերը կարող են աշխատել նաև 2030-ական թվականներին։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց