Կապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից
Ժամանց
Նամիբիայի հյուսիսում գտնվող «Էտոշա» ազգային պարկի աղային հարթավայրը տիեզերքից լուսանկարվել է կապույտ ու կարմիր վառ երանգներով՝ հիշեցնելով այլմոլորակային մոլորակի մակերևույթ։ Լուսանկարն արվել է այս տարվա ապրիլի 5-ին՝ Եվրոպական «Կոպեռնիկուս Սենտինել-2» առաքելության արբանյակների միջոցով։ Դրանք Երկրի մակերևույթն ուսումնասիրում են տարբեր ալիքների երկարություններով՝ օգնելով գիտնականներին բացահայտել տեղանքի առանձնահատկություններն ու շրջակա միջավայրի փոփոխությունները։
Սակայն աղային հարթավայրն իրականում այսպիսի գույներ չունի։ Լուսանկարում օգտագործվել են կեղծ գույներ, որոնք թույլ են տալիս տարբերակել բուսականության տեսակներն ու տեղանքի առանձնահատկությունները։ Իրականում աղային հարթավայրը վառ սպիտակ է, իսկ այն շրջապատող բուսականությունը ներառում է խոտածածկ տարածքներ, սավաննաներ և մոպանե ծառեր։
Մոպանե ծառերը կարևոր դեր ունեն ազգային պարկի էկոհամակարգում՝ ապաստան և բնակավայր ապահովելով փղերի, ընձուղտների ու ընձառյուծների համար։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց