«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը «Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» 

COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում այսօրվանից մեկնարկում են COP17 շրջանակում նախատեսված միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Միջոցառումների կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով իշխանությունները տարբեր սահմանափակումների ու փոփոխությունների մասին հայտարարություններ են տարածել։ Արդյունքում պետական համակարգի մի շարք կառույցներ անցել են առցանց աշխատանքի, իսկ հոկտեմբերի 19-ից դպրոցների մի մասն էլ ուսումնական գործընթացը կազմակերպում է առցանց եղանակով։

Մինչ իշխանությունները պատրաստվում են միջազգային միջոցառումների անցկացմանը, Երևանի բնակիչները կանգնած են առօրյա տեղաշարժի լուրջ խնդիրների առաջ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում առաջացած խցանումները, երթևեկության սահմանափակումներն ու գերատեսչությունների՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարությունները քաղաքացիների շրջանում անորոշություն են ստեղծել։

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որոնք փորձում էին հասկանալ՝ արդյոք հասարակական տրանսպորտը բնականոն աշխատելու է, երթուղայինները սպասարկելու են ուղևորներին, և մետրոյի աշխատանքում սահմանափակումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ։

Խնդիրն այն է, որ տարբեր գերատեսչություններ պարբերաբար հաղորդագրություններ են տարածում այս կամ այն փողոցի փակման և երթևեկության սահմանափակումների մասին, սակայն քաղաքացիների համար շարունակում է անհասկանալի մնալ, թե այդ ամենն ինչպես է անդրադառնալու իրենց ամենօրյա տեղաշարժի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակը պարզաբանելու նպատակով դիմել է Երևանի քաղաքապետարան։ Մեզ տեղեկացրել են, որ Երևանի հասարակական տրանսպորտը և մետրոպոլիտենը կշարունակեն աշխատել։ Միաժամանակ սեփական մեքենաներով երթևեկող քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ որոշակի ժամանակահատվածներում մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակվելու են։

Ստացվում է՝ միջազգային նշանակության միջոցառումների կազմակերպման ընթացքում մայրաքաղաքի բնակիչները ստիպված են լինելու հարմարվել երթևեկության փոփոխվող պայմաններին՝ հաճախ առանց հստակ պատկերացնելու, թե ինչպես են հասնելու իրենց աշխատավայրեր, ուսումնական հաստատություններ կամ այլ վայրեր։

Իսկ ո՞վ է պատասխան տալու այն դեպքում, եթե կազմակերպչական խնդիրների հետևանքով Երևանում տրանսպորտային կոլապս առաջանա, և քաղաքացիները ժամերով չկարողանան հասնել իրենց նշանակման վայրեր։ Արդյոք իշխանությունները հաշվարկել են սահմանափակումների ազդեցությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վրա և պատրա՞ստ են կանխելու հնարավոր խափանումները։

Այս պահին քաղաքացիների շրջանում առկա անորոշությունը, խցանումներն ու երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները ցույց են տալիս, որ միջազգային միջոցառումների պատշաճ կազմակերպմանը զուգահեռ՝ իշխանությունները պետք է լուծեն նաև Երևանի բնակիչների առօրյա կյանքի բնականոն ընթացքն ապահովելու խնդիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 19-ից մինչև 30-ը ներառյալ նախատեսված են COP17 շրջանակում միջոցառումներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Ամենադիտված