«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» «Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» «Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը 

Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ Հայաստանի բնապահպանական, գիտական և հանրային ամենաթեժ օրակարգերից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, թևակոխել է լրիվ նոր, սակայն չափազանց մտահոգիչ փուլ։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես պետական ու էկոլոգիական սպառնալիք, հիմա անաղմուկ դարձել է քաղաքական նպատակահարմարության և փոխադարձ լոյալության առարկա։

«Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ու գործող իշխանությունների միջև ձևավորված սերտ դաշինքը ոչ միայն բացահայտում է քաղաքական տրանսֆորմացիաների իրական պատկերը, այլև ստվերում է երկրի էկոլոգիական և ջրային անվտանգության կենսական հարցերը։

Ամուլսարի ծրագրի շուրջ մասնագիտական ու հասարակական ընդվզումը երբեք օդից կախված չի եղել. այն հիմնված է եղել ծանրակշիռ փաստերի և միջազգային անկախ փորձագետների ահազանգերի վրա։ Ավստրալական «Բլու Միներալս Քընսալթընսի» ընկերության հեղինակավոր գիտնականների իրականացրած ծավալուն հետազոտությունները հստակ ցույց են տվել, որ «Լիդիանի» ներկայացրած բնապահպանական գնահատականները եղել են չափազանց թերի և իրականությանը չհամապատասխանող։ Հանքում առկա պիրիտի, յարոզիտի և ալունիտի տարրալվացման արդյունքում առաջացող թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ) անդառնալի վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ջրային հիմնական ավազանների համար։ Խոսքը վերաբերում է Որոտան, Արփա, Դարբ գետերին, Կեչուտի ու Սպանդարյանի ջրամբարներին և Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ հոսող ջրային պաշարներին, որոնք կարող են աղտոտվել տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ։

Այս ահասարսուռ կանխատեսումների ու էկոլոգիական ռիսկերի ֆոնին դեռևս 2018 թվականին գլխավոր դատախազությունը Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնագլուխ ընդերքօգտագործումը կամ կանոնների խախտումը, որը շրջակա միջավայրին, ընդերքին ու հանքանյութերին էական վնաս է պատճառել) քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» դեմ։ Բնապահպանության նախարարության տեսչական ստուգումներով արձանագրվել էր, որ ընկերությունը շեղվել է պայմանագրից, ապօրինի քանդել է լեռնային զանգվածը և շուրջ 18 միլիոն դրամի վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Այդ օրերին իշխանական վերնախավն ու անձամբ վարչապետը հանրությանը տալիս էին հստակ հավաստիացումներ. «Քանի դեռ չկա 100 տոկոսանոց վստահություն և երաշխիք, որ նախագիծն անվտանգ է Սևանա լճի ու ջրային համակարգերի համար, Ամուլսարը չի շահագործվելու և ուղղակի արխիվացվելու է»։

Սակայն հենց այն փուլում, երբ իբր ընթանում էր էկոլոգիական «պատերազմը» և որոշվում էր հանքի ապագան, ջրերես ելավ ամբողջ գործընթացի իրական ու խորքային դրդապատճառը։ Ըստ էության, երկրաբանական գիտությունների թեկնածու, ընդերքի մասնագետ հանդիսացող անձին քաղաքականությունն ու օրվա իշխանության քայլերը պետք է որ բացարձակապես չհետաքրքրեին. նա պարտավոր էր գործել որպես զուտ գիտությամբ ու մասնագիտական պատասխանատվությամբ առաջնորդվող չեզոք փորձագետ։ Բայց հենց այստեղ էլ ի հայտ է գալիս հիմնական մեղքն ու բարոյական սնանկությունը. երբ նախագիծն ու ընկերությունը հայտնվեցին պատին դեմ առած վիճակում, այդ «չեզոք մասնագետը» ընտրեց իշխանական ատյաններին ինտեգրվելու ու նրանց կողքին սողոսկելու ուղին։

Թեև բնապահպանական ռիսկերը լայնորեն հայտնի էին հանրությանը, շատերի աչքից վրիպում էր այն հարցի պատասխանը, թե ինչու էր քաղաքականությունից հեռու լինելու կոչված գիտնականն ամեն գնով ընկնում իշխանությունների հետևից։ Նպատակն ակնհայտ էր՝ մոտ գտնվել քաղաքական որոշումների կենտրոնին, ցուցադրել անվերապահ լոյալություն և դրանով իսկ կանխորոշել հանքի շահագործման «դաբրոն»։

Ահա թե ինչու Ալոյանը դարձավ Աննա Հակոբյանի կազմակերպած գործարար հավաքների ու դրամահավաքների մշտական մասնակիցը։ Ահա թե ինչու այն փուլում, երբ իշխանության և «Լիդիանի» միջև պետք է տիրեր մասնագիտական ու իրավական խստագույն հեռավորություն, նա երկրի ղեկավարի կողքին հայտնվում էր Կիրանցի պատի տակ՝ մասնակցելով ցուցադրական ֆոտոսեսիաներին ու շոուներին։ Մի ձևաչափում, որտեղ նման մասնագիտական դերակատարում ունեցող անձի ներկայությունը որևէ տրամաբանությամբ չէր հիմնավորվում, Ալոյանը ներկայանում էր ընդամենը մեկ նպատակով՝ լինել իշխանության կողքին, նկարվել պատերի տակ և ի տես բոլորի ընդգծել սեփական հավատարմությունը։

Այս քաղաքական առևտրի ու ցուցադրական լոյալության գինը դարձավ Ամուլսարի շուրջ «սառույցի» հալվելը։ Իշխանություններն ուղղակի անտեսեցին «100 տոկոսանոց անվտանգության» սեփական խոստումները, քրեական գործերն ու բնապահպանական անդառնալի ռիսկերը։ «Լիդիանն» ու իշխանությունն այսօր փաստացի դարձել են դաշնակիցներ, որոնք, ձեռք ձեռքի տված, առաջ են մղում հանքի շահագործումը. պետական ու էկոլոգիական անվտանգությունը ստորադասվեց քաղաքական մերձեցմանը, իսկ հանրությունը կանգնեցվեց լռեցված, սակայն այդպես էլ չչեզոքացված աղետալի ռիսկերի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահումՔաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»«Հրապարակ»․ Տիրադավների թիմը պառակտվել է Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել COP17 միջոցառումների ֆոնին Երևանը խցանումների մեջ է․ քաղաքացիները՝ անորոշության, տրանսպորտը՝ հարցականի տակ․ «Ժողովուրդ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար. նրան դիմավորել է փոխվարչապետը«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից» ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելՎաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ«Kia EV3»-ը կարող է դառնալ ընկերության ամենավաճառվող էլեկտրամեքենանԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԿապույտ ու կարմիր երանգներ․ Նամիբիայի աղային հարթավայրը՝ տիեզերքից2026 թվականին ամենաբարձր կենսաթոշակներ ունեցող երկրների տասնյակըԱրաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ամենադիտված