Այսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ջերմուկում։
Դավիթ Մանուկյանը Հայաստանի և Արցախի ռազմական գործիչ է, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարական կազմի ներկայացուցիչ։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններից հետո, նա ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում և տեղափոխվել Բաքու։
2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Նրա ծննդյան օրը ևս մեկ առիթ է հիշելու ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերին և բարձրաձայնելու նրանց իրավունքների պաշտպանության ու հայրենիք վերադարձի հարցը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան