COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկել
Հասարակություն
Երևանում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, COP17 գագաթնաժողովի նախաշեմին բողոքի ակցիա է մեկնարկել։ Այն կազմակերպել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են բարձրաձայնել արցախցիների իրավունքների խախտումների խնդիրը՝ նշելով, որ առանց մարդու իրավունքների պաշտպանության հնարավոր չէ նաև կենսաբազմազանության պահպանումը։
Նրանց խոսքով՝ քաղաքակիրթ հասարակություններում նման խոշոր միջազգային միջոցառումներն օգտագործվում են կարևոր խնդիրները միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնելու համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն բարձրաձայնում արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության և էթնիկ զտումների հարցերը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան