WSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորումից հետո, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս աղբյուրների համաձայն՝ ամերիկացի առաջնորդը նախ կցանկանար թուլացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև թշնամական գործողությունները, ապա Մոսկվային ներկայացնել նոր առաջարկ՝ ավելի երկարատև հրադադարի համար։ Ամերիկացի պաշտոնյաները WSJ-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահը համաձայնության է եկել ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ՝ նախ՝ ԱՄՆ-ում վառելիքի գները նվազեցնելու և, երկրորդ՝ Ռուսաստանին բանակցությունների համար «տնտեսական խթան առաջարկելու» համար։ Թերթի աղբյուրները հավելել են, որ Թրամփը բաց է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ապագա տնտեսական հարաբերությունների համար՝ ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո։
Միևնույն ժամանակ, ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները դժգոհ են ԱՄՆ գործողություններից, այն բանից հետո, երբ Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու սպառնալիքներին հաջորդեցին Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի սահմանափակումները, հաղորդում է թերթը։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Starlink-ին մուտք գործելու վերաբերյալ հրապարակումը։
«Նախագահը և նրա թիմը հանձնառու են շարունակել կառուցողական դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում, և նա շարունակում է լավատեսորեն տրամադրված լինել, որ վերջիվերջո, կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի», – թերթին հայտնել են Սպիտակ տանը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան