Պենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա
Աշխարհ
Ինչպես վկայում են ԱՄՆ պաշտպանության նախարարության բյուջետային փաստաթղթերը, որոնց ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պենտագոնը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում 15,02 միլիարդ դոլար հատկացնել AIM-260 տիպի նոր հրթիռների մշակման և ձեռքբերման համար։
Սեպտեմբերին Lockheed Martin ընկերությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեցին շրջանակային համաձայնագրի մասին, որի նպատակն է արագացնել AIM-260 հրթիռների արտադրությունը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ. այս հեռահար հրթիռը, ի թիվս այլ նպատակների, նախատեսված է F-22 Raptor և F-35 Lightning II կործանիչները սպառազինելու համար։
Ըստ փաստաթղթերի՝ հինգ տարվա ընթացքում հրթիռների ձեռքբերման համար նախատեսված է ավելի քան 13,55 միլիարդ դոլար, որից մոտավորապես 7,92 միլիարդ դոլարը հատկացվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին, իսկ 5,63 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերին։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան