Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների փոխանակման տարբերակը կարող է քննարկվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Sputnik Արմենիա»-ի հարցին։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի՝ միջազգային ճանաչված 29 740,3 քկմ տարածքից որևէ հատված պետք է փոխանցվի այլ պետության և դրա դիմաց տարածք ստացվի, հարցը ենթակա է համաժողովրդական քվեարկության։
«Լուծումներից մեկը կարող է լինել, որ մեկը մնա մյուսին, մյուսը՝ մեկին, կամ փոխանակվեն։ Կարող են նաև տեսականորեն այլ տարբերակներ լինել, այսինքն՝ սահմանին իրար համարժեք հա տարածքներ տրամադրվեն»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ նման հարցի դեպքում հանրաքվեից խուսափել հնարավոր չի լինի։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան