Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականություն
Հայաստան
Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել է գերակա հանրային շահ։ Այս մասին գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին կկազմվի օտարվող գույքի նկարագրի արձանագրությունը, իսկ բաժնետոմսերը կենթարկվեն շուկայական գնահատման։ Ընթացիկ սեփականատերերին կտրամադրվի գնահատման արդյունքում որոշված չափով փոխհատուցում։
Պետրոսյանի փոխանցմամբ՝ գործընթացի արդյունքում ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կգրանցվեն որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն։
«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան