Ալիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Բաքուն գրավելու սպառնալիքներ հնչեցրած անձինք այժմ գտնվում են ադրբեջանական բանտերում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ալիևն այս մասին հայտարարել է Բաքվում անցկացվող՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի ընթացքում։
«Նրանք, ովքեր ժամանակին սպառնում էին տանկերով հասնել Բաքու և գրավել քաղաքը, այժմ ադրբեջանական բանտերում ադրբեջանական թեյ են խմում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարի պուրակում»,- ասել է նա։
Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ադրբեջանը ստիպված չէր լինի ռազմական ճանապարհով հաղթել հայկական կողմին։
«Պատերազմը մեր ընտրությունը չէր, այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ կրկնելով Երևանի հասցեին իր մեղադրանքները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան