Հրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեքենան վարել է Արարատի մարզի 39-ամյա բնակիչ Հովհաննես Մ.-ն։ Հրդեհի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ 38-ամյա Արմեն Պ.-ն, այրվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են հրդեհի հանգամանքները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան