ՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։
Որոշումը պայմանավորված է Հայաստանում նախատեսված խոշորածավալ միջոցառումների անցկացման ընթացքում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ։ Հեռավար աշխատանքը չի տարածվի ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների վրա։
Նշված օրերին աշխատանքները կիրականացվեն սովորական աշխատանքային գրաֆիկով, իսկ թեժ գիծը կգործի շուրջօրյա՝ 096 116 100 հեռախոսահամարով։
Դիմումները կընդունվեն առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան