Արտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 15-ին Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ տուժել է։
Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, ժամը 12։48-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, ամբողջությամբ մարվել՝ 13։19-ին։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան