Իրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
Աշխարհ
Իրանի պատվիրակությունը լքել է դահլիճը՝ որպես բողոքի նշան Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնֆերանսի (CICA) գագաթնաժողովում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ելույթի ժամանակ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի գլխավորությամբ, միացել են 12 երկրների, այդ թվում՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Քուվեյթի, Կատարի և Մալայզիայի ներկայացուցիչներ։
CICA գագաթնաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 15-ին։ Ռուսաստանը ներկայացված է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությամբ։ CICA-ն ներկայումս ունի 28 անդամ երկիր։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան