Կառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվի
Տնտեսություն
Հայաստանի կառավարությունը հոկտեմբեր ամսվա համար երկարաձգել է մրգի և բանջարեղենի արտահանման սուբսիդավորման ծրագիրը՝ փոփոխություններ սահմանելով նաև ԵԱՏՄ երկրներ ալկոհոլային խմիչքների մատակարարման համար։
Նոր կարգավորմամբ՝ ԵԱՏՄ երկրներ արտահանվող գինու սուբսիդավորումը մեկ լիտրի դիմաց 350 դրամից նվազել է մինչև 175 դրամ, իսկ կոնյակի համար՝ 830 դրամից մինչև 415 դրամ։
Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման դեպքում ծիրանի համար սուբսիդիան պահպանվել է մեկ կիլոգրամի դիմաց 200 դրամի, իսկ խնձորի և խաղողի համար՝ 150 դրամի չափով։ Չրերի արտահանման սուբսիդավորումը կրկնապատկվել է՝ հասնելով մեկ կիլոգրամի դիմաց 500 դրամի։
Հայկական մրգի և բանջարեղենի արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել հայկական մրգի և բանջարեղենի շուրջ 20 հազար տոննա։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրներ արտահանված համանման արտադրանքի ծավալը կազմել է ընդամենը 147 տոննա։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան