WSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում, Միացյալ Նահանգները վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրին։
WSJ-ի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը նյարդայնացած է, որ Ուկրաինան օգտագործում է իրեն տրամադրված ամերիկյան ռեսուրսները՝ Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարձակվելու համար։ Թրամփը կարծում է, որ ռուսական էներգետիկ արտահանման վրա այս հարձակումները վնասում են ամերիկացի սպառողներին։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան