ԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառով
Աշխարհ
Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (ՊՀԽ) և Եվրամիությունը որոշել են հետաձգել հոկտեմբերի 24-ին Էր-Ռիադում նախատեսված գագաթնաժողովը՝ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի վրա շարունակվող հարձակումների պատճառով: Այս մասին հայտարարել է ՊՀԽ գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմեդ Ալ-Բուդայվին։
«Հութի ահաբեկիչների կողմից Սաուդյան Արաբիայի և նրա քաղաքացիական թիրախների վրա հարձակվելու շարունակական փորձերի, ինչպես նաև «Քինգ Խալիդ» միջազգային օդանավակայանի գործունեության երկարաձգված կասեցման պատճառով և մասնակից պատվիրակությունների անվտանգությունն ապահովելու համար ՊՀԽ գլխավոր քարտուղարությունը հայտարարում է գագաթնաժողովի հետաձգման մասին», - ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Ալ-Բուդայվին հավելել է, որ հանդիպման նոր ամսաթիվը կողմերը կհամաձայնեցնեն ավելի ուշ:


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան