Նեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներին
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Հորդանանի հովիտ՝ Իսրայելա-հորդանանական սահմանային պատնեշի շինարարությունը ստուգելու համար: Նրան ուղեկցում էին պաշտպանության նախարար Իսրայել Կացը և Իսրայելի բարձրաստիճան զինվորականներ։
Վարչապետը շեշտել է, որ սահմանային պարիսպը, ենթադրաբար, կձգվի երկրի հյուսիսում գտնվող Յարմուկ գետի ափերից՝ Սիրիայի հետ սահմանին, մինչև հարավում գտնվող Էյլաթ քաղաքը: «Իմ ետևում դուք տեսնում եք այն հսկայական պատնեշը, որը մենք կառուցում ենք արևելյան սահմանի երկայնքով՝ Յարմուկից մինչև Էյլաթ: Մենք այն կառուցում ենք որպես մեր անվտանգության լրացում: Այն լրացնում է Լիբանանում, Սիրիայում և, իհարկե, Գազայի հատվածում մեր կողմից պահպանվող անվտանգության գոտիները», - ասել է Նեթանյահուն՝ ըստ վարչապետի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունների։
Նա նշել է, որ զինվորականների աշխատանքը արևելյան սահմանին չի սահմանափակվում միայն այս պատնեշի կառուցմամբ: «Այստեղ զորքեր կան, կա ծրագիր, կան ծրագրեր՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար, ես մանրամասների մեջ չեմ խորանա։ Սա պարզապես առավելագույն պաշտպանություն է, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և թույլ չտալ, որ որևէ մեկը նույնիսկ մտածի Իսրայել պետություն ներխուժելու մասին», - ասել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան