Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Այն կքննարկի երկաթուղիների կոնցեսիայի հետ կապված հարցերը։
Հայկական կողմի աշխատանքային խումբը կղեկավարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Խմբում ընդգրկվել են նաև ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը։
Ռուսական կողմից աշխատանքային խմբում ընդգրկվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ընկերության արտաքին նախագծերի ու միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անտոն Կոզլովը։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան