Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, Երևանի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեում գտնվող շինհրապարակում, 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի մոտ 7 մետր բարձրությունից։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կոտրվածքներ ստացած տղամարդուն շտապօգնության բժիշկները տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ» ընկերությունն է։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան