Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
Աշխարհ
Ալբանիայում հակակառավարական ցույցերի երրորդ օրը բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև: Ցուցարարները քարեր են նետել իրավապահների վրա: Նրանց ցրելու համար իրավապահները ջրցան մեքենաներ են գործի դրել:
Բռնությունների պատճառով Ալբանիայի խորհրդարանը չեղարկել է նախատեսված նիստը: Ուսման վարձի բարձրացման և կոռուպցիայի դեմ բողոքող ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը:
Ցույցերը սկսվել են հոկտեմբերի 13-ին և ուղեկցվել անկարգություններով: Ցուցարարները փորձել են ներխուժել վարչապետի նստավայր, Տիրանայի կենտրոնում հարձակվել են խորհրդարանի, արդարադատության նախարարության շենքի, պետական արխիվի և մի շարք այլ գերատեսչությունների վրա։ Կան տասնյակ տուժածներ և ձերբակալվածներ:


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան