«Հրապարակ»․ Վերադառնում են կառուցողական փուլ
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։ Տեղեկացանք, որ երեկ ԱՊՀ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ուշագրավ է, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ղեկավարում էր ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը, այժմ այն Վիլեն Գաբրիելյանն է նախագահում` ՔՊ վարչության որոշմամբ։
ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն էլ ընտրվել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար:


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան