«Հրապարակ». Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
Օրերս ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրել էր, որ չի կարողացել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել, քանի որ Ռուսաստանում համարվում է պերսոնա նոն գրատա: «Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։ Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։ Տարօրինակ եւ մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու եւ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել էր պատգամավորը:
Մեր տեղեկություններով, Լուսինե Բադալյանի` ՌԴ մուտք գործելու արգելքը պայմանավորված է ռուսական հեռուստաալիքների դեմ նրա արած հայտարարություններից մեկով: Նա 2023 թվականի սեպտեմբերի 29-ին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պետք է անհապաղ Հայաստանում անջատել ռուսական հեռուստաալիքները, քանի որ դրանք հակահայկական պրոպագանդա են իրականացնում: Մեր աղբյուրն ասում է, որ հենց այս հայտարարությունն է առաջացրել ռուսական կողմի զայրույթը, եւ այդ հարցազրույցից հետո են Լուլուին գցել սեւ ցուցակ:
Ի դեպ, Ռուսաստանը 1500 անունից կազմված ցուցակ ունի, որտեղ ընդգրկված անձինք պերսոնա նոն գրատա են հայտարարվել։ Այնտեղ ՀՀ իշխանությունների եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ են, այդ թվում՝ մեծ խումբ նախկին պատգամավորներ` Մարինա Ղազարյան, Գագիկ Մելքոնյան, Հասմիկ Հակոբյան, Ծովինար Վարդանյան եւ այլք։ Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան