Աբրահամյանը՝ Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման հնարավոր պատճառների մասին
Հասարակություն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 2025 թվականի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը որոշ ժամանակ մեղմացել էր։
Նրա խոսքով՝ թեև առանձին դեպքերում հնչում էին կոշտ կամ սուր ձևակերպումներ, ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի բառապաշարի մեղմացումն ակնհայտ էր։
Սակայն վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, վերադառնում են նախկին կոշտ հռետորաբանությանը։ Աբրահամյանի գնահատմամբ՝ թեև այդ միտումը դեռ իր գագաթնակետին չի հասել, այն արդեն մտահոգությունների տեղիք է տալիս։
Նա հնարավոր պատճառները կապում է ինչպես բանակցային գործընթացի տրամաբանության, այնպես էլ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան