Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին․ փաստաբանական թիմ
Հասարակություն
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կայանալիք դատական նիստին։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանական թիմը։
Պաշտպանների փոխանցմամբ՝ 71-ամյա Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է։ Նախորդ դատական նիստերին նրան պատգարակով, շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ են տեղափոխել դատարան։
Փաստաբանական թիմի պնդմամբ՝ դատական նիստերի ընթացքում Խաչատրյանը գտնվել է ուժեղ ցավերի և հոգեկան տառապանքների մեջ, իսկ նրա առողջական վիճակը թույլ չի տվել արդյունավետորեն մասնակցել դատաքննությանը և լիարժեք իրականացնել պաշտպանության իրավունքը։
Պաշտպանները նաև հայտարարել են, որ իրենց բարձրացրած հարցերը՝ կապված Խաչատրյանի առողջական վիճակի, անհրաժեշտ բժշկական օգնության և դատական նիստերին նրա մասնակցության պայմանների հետ, պատշաճ արձագանք չեն ստացել։ Նրանք ստեղծված իրավիճակը որակել են որպես արժանապատվությունը նվաստացնող և խտրական վերաբերմունք։
Փաստաբանական թիմի հաղորդագրության համաձայն՝ այսօր՝ ժամը 14։00-ին, Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում կայանալիք նիստին Խաչատրյանը, իր ցանկությամբ, կմասնակցի անձամբ։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան