NYT. Վենսը, Քուշները և Ուիթքոֆը խնդրել են Զելենսկուն չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, կոչ են արել Վլադիմիր Զելենսկիին զերծ մնալ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ «Թրամփի՝ Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցողները», ինչպես նաև Վենսը, վերջին ամիսներին խնդրել են դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումից ի վեր։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան